Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Քննարկվեցին ԿԳՄՍ ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերը

26 Հուլիս, 2022 18:37
Քննարկվեցին ԿԳՄՍ ոլորտների 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերը

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականին նախատեսում է իրականացնել բյուջետային 20 ծրագրի 183 միջոցառում. բյուջեն կկազմի շուրջ 248,6 մլրդ դրամ, որն 2022 թ. համեմատ ավելի է մոտ 21,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ու 2023 թ. բյուջեի նախագիծը: «Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում նախատեսվում է բացի ընդհանուր ու բնականոն գործունեությունն ապահովող միջոցառումներից իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ»,- նշել է փոխնախարարը՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իրականացվելիք ծրագրերը:

Մասնավորապես, այս տարվա համեմատ՝ հանրակրթության ոլորտում հաջորդ տարի նախատեսվում է ծախսերի շուրջ 12 մլրդ դրամի աճ, որն ուղղվելու է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների 8.000-ից ավելի ուսուցիչների, բացառությամբ մաթեմատիկայի, հավելյալ վարձատրությանը՝ 30.000 դրամի չափով:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ կշարունակվեն նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգումն ու կառուցումը՝ ներառելով նաև գյուղական փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները: «Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան երեխաների համար համախառն ընդգրկվածությունը 61,3 տոկոսից 2025 թ. հասցնել 85 տոկոսի»,- ասել է նա:

Զեկույցից հետո նախարարի տեղակալը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին