Կարևոր իրադարձություններ

Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին նահանգում ԻՊ-ից գյուղ են ազատագրել

19 Հոկտեմբեր, 2015 20:27
Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին նահանգում ԻՊ-ից գյուղ են ազատագրել

Իրաքյան բանակն ազգային կամավորական ջոկատների հետ իրականացրած գործողությունների արդյունքում կարողացել է ազատագրել Սալահ ադ Դին նահանգում գտնվող Շուիշ գյուղը, որը գտնվում է Թիքրիթ քաղաքի մերձակայքում:

Իրաքի տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ռազմական գործողություններին մասնակցել են նաև օդային ուժերը` ոչնչացնելով ահաբեկիչերի դիրքեր, թաքստոցներ:

Հակաահաբեկչական պայքարի արդյունքում Սալահ ադ Դին նահանգի մի քանի տարածքներ մաքրվել են ահաբեկիչներից, շարունակվում են Բայջիի նավթավերամշակման գործարանի` ահաբեկիչներից մաքրելու գործողությունները: Հետախուզական տեղեկատվության համաձայն` Սալահ ադ Դին նահանգում օդային հարվածներից ԻՊ-ի ղեկավար է զոհվել: Ռազմական գործողություններ են ընթանում նաև Անբարի նահանգում: Մասնավորապես Բուֆրաջ, Բուզյաբ շրջաններում ԻՊ-ի փոխադրամիջոցներ, զրահամեքենաներ են ոչնաչցվել, սպանվել են ահաբեկիչներ:

Նախօրեին իրաքյան միասնական ուժերը Ռամադիի հյուսիսում ազատագրել էին Բուրիշա շրջանը` մեծ վնասներ հասցնելով ԻՊ-ին:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանո ւմը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին