Գերմանիայում անցկացվող IROS-2015 համաժողովում Ճապոնիայի Տիբա քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտից հետազոտողների խումբը ներկայացրել է QRoSS կոմպակտ չորսոտանի ռոբոտ՝ գնդաձև արտաքին շրջանակով: Այս մասին հայտնում է NEWSru.com-ը:
Ռոբոտը կշռում է մոտ 2,5 կգ, իսկ 30 սմ տրամագծով շրջանակը ոչ միայն հենակի դեր է կատարում ընկնելիս, այլև ռոբոտին հնարավորություն է տալիս անցնել հավասար մակերևույթով: Այսպես, QRoSS-ը ոտքերի օգնությամբ կարող է շարժվել 0,1 մ/վ արագությամբ: