Կարևոր իրադարձություններ

Իշխանատենչությամբ տարված խմբակը այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման․ Գևորգ Պապոյան

04 Հունիս, 2022 00:12
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Իշխանատենչությամբ տարված խմբակը այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման․ Գևորգ Պապոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախմանը՝ գրելով․

«Իրեն ընդդիմադիր հռչակած ագրեսիվ զանգվածը այսօր իրապես անցավ բոլոր կարմիր գծերը՝ ոստիկանների վրա քարեր ու այլ ծանր առարկաներ նետելով, որի հետևանքով, ըստ տարածվող տեղեկությունների, նվազագույնը 20-ից ավել ոստիկան ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իշխանատենչությամբ տարված, սակայն ժողովրդի կողմից համատարած արհամարհանքի արժանացած խմբակը, տեսնելով, որ իրենց ստերին մարդիկ չեն հավատում, և արագ տեմպերով մինչև «քոքը մաշվում» են, այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման՝ բռնություն կիրառելով ոստիկանների նկատմամաբ։ Այս ամենի պատասխանատուն այդ հավաքների կազմակերպիչներն են։»

 

Լրահոս

Դիտել ավելին