Կարևոր իրադարձություններ

ԱԶԲ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» միջանցքի Թալին-Լանջիկ հատվածի շինաշխատանքներին

24 Մայիս, 2022 10:25
ԱԶԲ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» միջանցքի  Թալին-Լանջիկ հատվածի շինաշխատանքներին

Ասիական զարգացման բանկի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված (ընդհանուր երկարությունը՝ 18,7 կմ), որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ վերջիններս ծանոթացել են շինարարական աշխատանքների առաջընթացին։ Նշենք, որ այս տարի 5 կմ երկարությամբ տարածքում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը՝ 8 սմ հաստությամբ։

ԱԶԲ և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպել են շինարարների, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի հետ, քննարկել աշխատանքային հարցեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին