Հանրահայտ WhatsApp մեսենջերում խաբեբայության նոր ալիք է ի հայտ եկել: McDonald՛s-ի, KFC-ի, Starbucks-ի և IKEA-ի անվան տակ օգտատերերին առաջարկում են 150-500 դոլար արժողությամբ արտոնագիր՝ տեղեկացնում է tech.onliner.by:
Հակավիրուսային ESET լաբորատորիայի հայտարարության մեջ նշվում է, որ հայտարարության լեզուն և շահումի փոխարժեքը փոխվում են՝ կախված օգտատերի բնակավայրից:
Խաղարկությանը մասնակցելու համար օգտատերերին առաջարկում են այլ կայքում հատուկ հարցաթերթիկ լրացնել: Այդ հարցաթերթիկը սովորաբար հայտնի ընկերության անունից է լինում, օրինակ՝ McDonald’s-ի կամ IKEA-ի: Օգտատերերից պահանջվում է լրացնել անունը, էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսի համարը: Սակայն անօգուտ է սպասել շահումին: Դրա փոխարեն խաբված օգտատերերը ստորագրում են վճարովի SMS ծառայությունների համար, և նրա անհատական տվյալները վերավաճառվում են: