Կարևոր իրադարձություններ

Բուչայի սցենարով սադրանք է պատրաստվում ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ

19 Մայիս, 2022 00:00
Բուչայի սցենարով սադրանք է պատրաստվում ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ Կիևն արևմտյան համակարգողների ղեկավարությամբ Բուչայի սցենարով սադրանք է պատրաստում ԴԺՀ-ի Կոնստանտինովկա բնակավայրում: 

Նրա խոսքով՝ այդ մասին ցուցմունքներ են տվել ուկրաինական զինված ուժերի գերիները։

Միզինցևը նշել է՝ ծրագրի իրագործման համար գրոհայինները ՌԴ զինծառայողների` սպիտակ թևկապներով համազգեստ են հագնելու և գնդակահարելու են Ուկրաինայի խաղաղ քաղաքացիներին:

Գեներալի խոսքով` երբ ՌԴ ԶՈւ-ն ազատագրի այդ քաղաքը, Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետներն այդ հանցագործության լուսանկարներն ու տեսանյութերը, իբր պատահաբար անցնող մեքենաների տեսաձայնագրող սարքերով նկարահանված կադրերը տարածելու են արևմտյան ԶԼՄ-ներում և տարբեր ինտերնետ-ռեսուրսներում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին