Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից . ոստիկանություն

16 Մայիս, 2022 12:42
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից . ոստիկանություն

Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:

Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:

 

Լրահոս

Դիտել ավելին