Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն ՊՊԾ պետին ծանուցո՞ւմ կուղարկի. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2022 08:59
Քննչական կոմիտեն ՊՊԾ պետին ծանուցո՞ւմ կուղարկի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկելու՝ նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար:

Ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին