Կարևոր իրադարձություններ

Պատերազմի ավարտից ամիսներ անց պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, բխում է թշնամի պետության շահերից․ Մարուքյան

21 Ապրիլ, 2022 14:09
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Պատերազմի ավարտից ամիսներ անց պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, բխում է թշնամի պետության շահերից․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները:

Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:

Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:

Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ:

Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:

Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»,-նշել  է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին