Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    469,5
    487,5

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքներին հետևել է Արմավիրի մարզպետը

19 Մարտ, 2022 15:13
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքներին հետևել է Արմավիրի մարզպետը
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում մարտի 18-ին եղել է Արաքս միավորված համայնքի Ջրառատ, Արաքս, Մեծամոր և Գայ բնակավայրերում:
 
Համայնքային իշխանության ներկայացուցիչների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նշված բնակավայրերում, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, քննարկել 2022 թվականի համար համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներն ու համայնքային նշանակության խնդիրները:
 
Ջրառատում մարզպետն այցելել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինհրապարակ, ծանոթացել մարզական օբյեկտների շինարարության ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով 2021 թվականին մեկնարկած շինաշխատանքներին:
 
Մարզպետին ներկայացվել է, որ 541 մլն 884,6 հազ. դրամ ընդհանուր արժեքով ծրագրի իրականացման համար 2021 թվականին փաստացի հատկացվել է 147 մլն 536․4 հազ․ դրամ, իսկ 2022-ի համար նախատեսված է 394 մլն 348․2 հազ․ դրամ: Բացի այդ, նշվել է, որ հաշվետու տարում բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է մանկապարտեզի շենքի, մշակույթի տան հիմնանորոգում, ջրամատակարարման համակարգի և գազատարի կառուցում՝ ընդհանուր 727 մլն ընդհանուր ծրագրային արժեքով:
 
Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Արաքս բնակավայր, որտեղ ծանոթացել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած և 2022-ին ավարտված մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին՝ 64 մլն 302․5 հազ. դրամ պայմանագրային արժեքով: Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Տեղում Էդվարդ Հովհաննիսյանի հետ քննարկվել է նաև մանկապարտեզի կահավորման հարցը, որի արդյունքում այն ամբողջությամբ պատրաստ կլինի ընդունելու ավելի քան 80 երեխայի: Արաքսում մարզպետի հետ քննարկվել է նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակում պոմպակայան կառուցելու անհրաժեշտությունը, որի իրագործմամբ համայնքի ավելի քան 400 հա հողատարածք ոռոգելի կդառնա:
 
Էդվարդ Հովհաննիսյանի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր բնակավայրում, որտեղ նա ծանոթացել է 2019 և 2021 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզում շարունակվող վերանորոգման աշխատանքներին և հանձնարարել շինպատասխանատուին՝ հնարավորինս սեղմ ժամկետում և որակական չափորոշիչների պահպանմամբ դրանք ավարտին հասցնել մինչև մայիս ամիսը:
 
Արաքս միավորված համայքում մարզպետի շրջայցն ամփոփվել է Գայ բնակավայրում տեղակայված համայնքապետարանի վարչական շենք այցելությամբ և համայնքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված քննարկմամբ, որի ընթացքում հիմնականում անդրադարձ է եղել ոռոգման խնդրի լուծմանը վերաբերող մանրամասներին և ներհամայնքային նշանակության հարցերին: Կարևորվել են նաև բնակիչների հետ հաճախակի հանդիպումներ ունենալն ու իրականացված և նախատեսվող աշխատանքները ներկայացնելը, որպեսզի ընդհանուր և ամբողջական պատկերացում ձևավորվի պետական, համայնքային բյուջեի միջոցներով և այլ աղբյուրներով ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին