Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա

25 Հունվար, 2022 19:44
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
  

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին