Կարևոր իրադարձություններ

2021-ին 6 միլիարդ 700 միլիոն դրամ հատկացվել է վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար

24 Հունվար, 2022 13:51
 2021-ին 6 միլիարդ 700 միլիոն դրամ հատկացվել է վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց.

«Վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնություն տրամադրելու համար 2021 թվականին նախատեսված  ծրագիր շրջանակներում 3 միլիարդ 296 միլիոն դրամ հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է.  պետական բյուջեից 2021 թվականին ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը կազմել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ»:

Նա նշեց,  որ այս ծրագիրը իր ֆինանսավորման մեխանիզմներով որոշակի առումով առանձնանում է ընդհանուր ծրագրերից: Այն ֆինանսավորվում է օֆերտայի սկզբունքով, այսինքն՝ ծառայություները  մատուցելու  կատարողականի հիմքով, և, կարելի է ասել, սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով.

«Ընտրել ենք ծրագրի ֆինանսավորման այդ մեխանիզմը՝ հասկանալով հարցի կարևորությունը»,-ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին