Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սևան քաղաքում. «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է

21 Հունվար, 2022 09:33
Ավտովթար Սևան քաղաքում. «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է

Հունվարի 21-ին, ժամը 05։17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին