Իրանը եվրոպական ընկերության հետ նախնական բանակցություններ է վարել օդանավակայանների կառուցման շուրջ: Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարարի տեղակալ Ասկար Ֆահրիեհը:
Ընկերության անունը, որի հետ բանակցություններ են տարվել, չի հաղորդվում:
Ֆահրիեհի խոսքով՝ եվրոպական ընկերությունը հայտարարել է Իրանում օդանավակայանների շինարարության պատրաստակամության մասին՝ համաձայն ծրագրի, որի առաջին փուլը ներառում է իմամ Հոմեյնիի անվան (Թեհրան), Մեշխեդի և Սպահանի օդանավակայանների վերակառուցում:
Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանի վերակառուցման նախագծով մինչև 2037թ. պետք է սպասարկվի տարեկան 40 մլն ուղևոր:
Բացի դրանից, նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է ինքնաթիռներ ներկրել մինչև տարվա վերջ, և արդեն կան 15 ինքնաթիռների գնման նախնական համաձայնագրեր: