Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է․ այս բացահայտումից հետո դատավորն ինքաբացարկ է հայտնել

07 Դեկտեմբեր, 2021 22:38
Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է․ այս բացահայտումից հետո դատավորն ինքաբացարկ է հայտնել

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ դատախազության կողմից այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի եւ երկու այլ անձանց վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Դատախազության կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից ստացված տեղեկությունն այն մասին, որ Նապոլեոն Օհանյանը, որը նաեւ Սյունիքի դատարանի նախագահն է, մտերիմ ընկերական հարաբերությունների ունի Մխիթար Զաքարյանի հետ։

Նշենք՝ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառությանը: Մինչդեռ 2021 թվականի սեպտեմբեր ամսից գործը քննող եւ ավելի քան տասը նիստ նախագահած դատավոր Նապոլեոն Օհանյանն իր կողմից քննվող գործով ամբաստանյալի հետ մտերմության մասին «հիշել է» միայն դատախազության միջնորդությունն ստանալուց հետո և ինքնաբացարկ ներկայացրել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին