Կարևոր իրադարձություններ

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման պատճառով. վարչապետ

17 Նոյեմբեր, 2021 16:53
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման պատճառով. վարչապետ

Խիստ կարևոր եմ համարում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ավարտին հասցնելը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Դեռեւս մայիսին եմ ասել, որ պատրաստ եմ ստորագրել գործընթացը սկսելու առաջարկը։ Չափազանց կարեւոր եմ համարում մեկնարկը եւ ավարտին հասցնելը։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով։ Երեք անգամները մենք համաձայնել ենք գնալ առաջ այդ գործընթացով: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին