Կարևոր իրադարձություններ

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

11 Նոյեմբեր, 2021 09:50
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջնորդությամբ Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը: Այս մասին տեղեկանում ենք Լը Դրիանի թվիթերյան միկրոբլոգում տարածած հաղորդագրությունից:

«Այսօր Փարիզում ես հավաքեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին՝ օգնելու նվազեցնել լարվածությունը։ Ֆրանսիայի դրոշի համախմբումը ամբողջական է մնում Մինսկի խմբում։ Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին