Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

05 Նոյեմբեր, 2021 17:20
Արշակ Կարապետյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին