Կարևոր իրադարձություններ

Պատվաստումների միջոցով հնարավոր կլինի կանխել COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերն ու մահերը. ՀՀ ԱՆ

23 Հոկտեմբեր, 2021 22:55
Պատվաստումների միջոցով հնարավոր կլինի կանխել COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերն ու մահերը. ՀՀ ԱՆ

Պատվաստումների միջոցով հնարավոր կլինի COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում կանխել հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերը և խուսափել մահվան ելքերից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։

Նախարարը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին