Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի 16-ին Վարդան Պետրոսյանի, Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով:
Նշված փաստով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով՝ հրկիզված տան տերն այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր: Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձինք ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: