Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

05 Հոկտեմբեր, 2021 13:07
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 53 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով ընդունեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելու, առանց մարդկանց շրջանակն ընդլայնելու հնարավորություն տալ մեր մի քանի տասնյակ հազար համաքաղաքացիներին, որոնք աշխատում են պետական համակարգում, սոցփաթեթի գումարները կարողանալ ուղղել նաև ուսման վարձերը վճարելու և մարզասրահներից օգտվելու ծառայությունների վրա»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին