Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ինքնասպանություն ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում

01 Հոկտեմբեր, 2021 14:05
Ինքնասպանություն ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:25-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 1948թ. ծնված Ալյոշա Միրզաջանի Սահակյանի կողմից իր առանձնատանը պարանից կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՔԿ-ն։
 
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
 
Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին