Կարևոր իրադարձություններ

Արցախի Մուշկապատ համայնքում խաղողի այգի են վնասել․ հարուցվել է քրեական գործ

06 Սեպտեմբեր, 2021 10:55
Արցախի Մուշկապատ համայնքում խաղողի այգի են վնասել․ հարուցվել է քրեական գործ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, դիտավորությամբ՝ հրկիզման եղանակով ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի վարչական տարածք հանդիսացող «Թաքուն Բաղ» կոչվող տեղամասում, Մուշկապատ համայնքի բնակչին պատկանող հողատարածքում առկա խաղողայգու թվով 253 հատ խաղողի վազերը ոչնչացնելու և վնասելու, արդյունքում Մուշկապատ համայնքի բնակչին խոշոր չափերի՝ ընդհանուր 1.153.680 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին