Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հոկտեմբերի 19-ին պաշտոնական առաջին այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին գրում է Թրենդ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:
Նշենք, որ ԱԳ նախարարի պաշտոնում սա նրա առաջին արտասահմանյան այցն է: