Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նորանշանակ նախարարը ճանաչողական այց է կատարել․ (լուսանկարներ)

10 Օգոստոս, 2021 16:51
ՏԿԵ նորանշանակ նախարարը ճանաչողական այց է կատարել․ (լուսանկարներ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։

 

Ընկերությունն զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։
Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանի և տնօրենի տեղակալ, աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ ծանոթացել է ՓԲԸ-ի գործառույթներին, իրականացվող աշխատանքներին։

Նախարարին ներկայացվել են Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգը, ՀՀ էներգահամակարգի էլ․ միացումների հեռանկարային, վերականգնվող էլեկտրական էներգիա արտադրող կայանների տեղաբաշխման քարտեզները։

Այցի շրջանակում մասնագետների հետ քննարկվել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր։

Возможно, это изображение (3 человека, люди стоят, костюм и в помещении)

Возможно, это изображение (экран, в помещении и офис)

Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди стоят, костюм и в помещении)

Возможно, это художественное изображение (2 человека и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

 

Լրահոս

Դիտել ավելին