Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ի՞նչ է պահանջվում օդային ճանապարհով Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար

22 Հուլիս, 2021 18:27
Ի՞նչ է պահանջվում օդային ճանապարհով Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս շարունակելու են ներկայացնել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի վերաբերյալ իրենց հետազոտության բացասական արդյունքով (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան 3 օր առաջ):

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով Ռուսաստան են մտնում տարանցիկ կամ կարճ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք (երկիր ժամանելուց ոչ շուտ, քան 3 օր առաջ): Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:

Ստորև ներկայացնում ենք վճարովի ծառայություն մատուցող այն լաբորատորիաների ցանկը, որոնք ընդգրկված են «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում

1. «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)

2. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

3. «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

4. «Էկոսենս» ՍՊԸ

5. «Նորմեդ» բժշկական կենտրոն ՍՊԸ

6. «Սիրմեդ» ՍՊԸ

7. «Ա.Բ. Մեդ» ՍՊԸ

8. «Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» ՍՊԸ

9. «Ցիտոլաբ» ՍՊԸ

10. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության կենտրոն

11. «Բիոմեդ» ՍՊԸ

12. «Արինտերլև» ՍՊԸ

Բնագրի հղումը

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

Android

IOS

Լրահոս

Դիտել ավելին