Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

16 Հուլիս, 2021 14:46
Հեղինակ՝ Լևոն Արոնյան
Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

Շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Սիրելիներս, մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել, որ լքում եմ շախմատի 2021թ աշխարհի գավաթի խաղարկությունը։ Չնայած իմ մեծ ցանկությանը, բարձր ջերմության և տոնզիլիտի պատճառով ստիպված եմ կանգ առնել և մտածել ոչ միայն իմ, այլև մյուսների առողջության մասին։

Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին՝ հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկելու համար` ինձ օգնելու ցանկացած հարցում:

Խնդրում եմ, հետևեք ձեզ, և հույս ունեմ, որ մրցաշարը կշարունակվի առանց նման արտառոց դեպքերի։

Խոստանում եմ շուտափույթ ապաքինվել և շուտափույթ վերադառնալ 64 վանդակների հեքիաթային աշխարհ»։

Լրահոս

Դիտել ավելին