Կարևոր իրադարձություններ

Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

02 Հուլիս, 2021 18:54
Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ի պատասխան Չարչյանի փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից հայտնել են, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է նրա պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին