Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

29 Հունիս, 2021 21:35
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել․ Անի Սամսոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր «Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ և կորցրել վստահությունը»:

Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Աժ անցած երևի կլինեինք:

Հադրութ ու Շուշի գոռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին՝ բա չէ:

Դուք մի խնդիր ունեիք լուծելու՝ անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել:

Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին՝ նվիրեց ձեզ այդ մանդատը»:

Լրահոս

Դիտել ավելին