Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը

29 Հունիս, 2021 18:05
Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը:

Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է արցախյան 3-րդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:

Այսպես՝

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:

Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարություների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում:

Լրահոս

Դիտել ավելին