Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել են Հրազդանի կիրճն ընկած 46-ամյա քաղաքացուն, բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

01 Հունիս, 2021 09:43
Փրկարարները հայտնաբերել են Հրազդանի կիրճն ընկած 46-ամյա քաղաքացուն, բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 31-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում գտնվող ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․), բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին