Կարևոր իրադարձություններ

Կոնտեքստից կտրված, անորակ մոնտաժված տեսանյութ է տարածվում, նպատակը շինծու միջոցներով իշխանությանը վարկաբեկելն է. Չախոյան

29 Մայիս, 2021 16:13
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Կոնտեքստից կտրված, անորակ մոնտաժված տեսանյութ է տարածվում, նպատակը շինծու միջոցներով իշխանությանը վարկաբեկելն է. Չախոյան

Երեկվանից հայտնի շրջանակները համացանցում ակտիվ տարածում են անորակ մոնտաժված մի տեսանյութ, որտեղ իբրև թե Նիկոլ Փաշինյանն ասել է`  «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։ Ամբողջական կոնտեքստից կտրված ու անորակ մոնտաժված տեսանյութը հերթական անգամ նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ու ներկայացրել երեկ՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի ամբողջական տարբերակը։

 

Լրահոս

Դիտել ավելին