Կարևոր իրադարձություններ

Միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի․ Ավինյան

28 Մայիս, 2021 13:52
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի․ Ավինյան
1918թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ Հանրապետությունը։
Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։
Շնորհավորում եմ մեր անկախ պետականությունը խորհրդանշող Հանրապետության տոնը։ Թեպետ այն նշում ենք մեր պետությանը բաժին հասած ծանր և նույնաբնույթ մարտահրավերների պայմաններում, սակայն համոզված եմ, որ միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի։
 
 

Լրահոս

Դիտել ավելին