Կարևոր իրադարձություններ

Ավստրալացի բժիշկները փրկել են երախայի, ում գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից

07 Հոկտեմբեր, 2015 19:18
Ավստրալացի բժիշկները փրկել են երախայի, ում գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից

Ավստրալացի բժիշկները փրկել են 16 ամսական Ջեկսոն Թեյլորին, ով ավտովթարի հետևանքով շատ լուրջ վնասվածք էր ստացել: Նրա գլուխը գրեթե առանձնացել էր մարմնից:

Ընտանիքի մեքենան բախվել էր այլ մեքենայի: Նրա 9-ամյա քույրը, հայրը և մայրը ևս վնասվածքներ էին ստացել, սակայն փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Այս մասին գրում է Ntv.ru-ն:

Երեխայի վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ: Գխին ամրացված է հատուկ սարք, որը դեռ ժամանակավորապես կմնա, սակայն բժշկի խոսքով՝ երեխան ապագայում կլինի առողջ տղա:

 

Լրահոս

Դիտել ավելին