Կարևոր իրադարձություններ

Մոտ 1000 փախստական է կիրակի օրվա ընթացքում անցել Սլովենիա

18 Հոկտեմբեր, 2015 14:25
Մոտ 1000 փախստական է կիրակի օրվա ընթացքում անցել Սլովենիա

 

Մոտ 1000 փախստականներ այսօր Խորվաթիայից գնացքով մեկնել են Սլովենիա.տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ մոտ 3000 փախստականներ են հատել Խորվաթիայի ու Սլովենիայի սահմանը:


«Մոտ 1000 փախստականների տեղափոխող գնացքը սահմանը հատել է առավոտյան 8-ին»,-ասել է Խորվաթիայի երկաթուղային ճանապարհների ներկայացուցիչը:


Սլովենիա մեկնող փախստականների թիվն աճել է, երբ Հունգարիան ուրբաթ գիշեր փակել էր սահմանը Խորվաթիայի հետ՝ կանխելով ներգաղթյալների հոսքն այդ երկրից:


Վերջին տվյալներով՝ 2015 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ են մեկնել ավելի քան 710 հազար փախստականներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկա ճգնաժամը՝ պայմանավորված փախստականների մեծ հոսքով, որն ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր:

 

Լրահոս

Դիտել ավելին