Հեղինակ՝ Շուշան Դանիելյան
Երևանի պետական բժշկական համալսարանից տեղեկացնում են․
ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու տուժածից բուժումը շարունակում է մեկը:
Լ. Մ.-ն, որի մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի, աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա, այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:
Մասնագետների հսկողության տակ կշարունակվի պացիենտի բուժումը: