Կարևոր իրադարձություններ

Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին և տարածել նրա երեխայի նկարները

14 Ապրիլ, 2021 21:13
Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին և տարածել նրա երեխայի նկարները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ իրեն սպառնում են ու երեխայի նկարներն են տարածում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ ճնշումներ գործադրելու բոլոր փորձերը։ Լրագրողի երեխայի տվյալները տարածելը անընդունելի, անբարոյական քայլ է, իսկ սպառնալիքը՝ քրեորեն դատապարտելի։

Ոստիկանությունը պետք է զբաղվի այս դեպքով և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկի առանց ծնողի թույլտվության անչափահասի նկարը տարածողներին և լրագրողին մասնագիտական աշխատանքի պատճառով սպառնացողներին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է լրագրողական համայնքին միասնական լինել և թույլ չտալ, որ իշխանության շահերը սպասարկող շրջանակները խոչընդոտեն ու սպառնան լրագրողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին