«Քոփու» թայֆունը (հայտնի նաև «Լանդո» անվամբ) գրոհել է Ֆիլիպինյան արշիպելագի խոշորագույն՝ Լուսոն կղզին: Քամու արագությունը ժամում հասնում է 250 կմ-ի՝ գրում է korrespondent.net-ը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երեք օր Ֆիլիպիններում կտեղան ուժեղ անձրևներ, կտրուկ կաճի սողանքների վտանգը: Նախազգուշացվում է նաև շենքերի փլուզման վտանգի մասին: Սպասվում է, որ մերձափնյա ալիքների բարձրությունը կհասնի երեք մետրի:
Մոտալուտ աղետի պատճառով նախապես հետաձգվել էին չվերթները, մոտակա շրջաններից տարհանվել էին մարդիկ: