Կարևոր իրադարձություններ

Վալենտինա Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

02 Մարտ, 2021 20:50
Վալենտինա Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։ Այս մասին հայտնում է Парламентская газета-ն։

Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։

Մասնավորապես, Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ադրբեջանցի խոսնակին աջակցել խորհրդարանական գծով այն խնդրի լուծման հարցում, որը կապված է երկու հայ կանանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հետ, որոնք ձերբակալվել էին անցյալ տարի հակամարտության գոտում:

«Խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը»,- ասել է Մատվիենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին