Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները նեղսրտած են Գրիգորիչից

18 Հոկտեմբեր, 2015 09:35
 Պատգամավորները նեղսրտած են Գրիգորիչից

Ազգային ժողովում հերթական դժգոհության ալիքն է բարձրացել, նորից պատճառը ուղեւորություններն են: Ինչպես հայտնի է, Միջխորհրդարանական միության 133-րդ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը լինելու է Ժնեւ, նրա հետ մեկնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների վարչության պետ Վիկտոր Բիյագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Ահա այսպիսի «ներկայացուցչական» կազմով էլ ԱԺ նախագահը մեկնել է Միջխորհրդարանական միության նիստին, մինչդեռ մեկնողների մեջ առաջնահերթ պետք է ընդգրկվեին հենց համապատասխան պատվիրակության պատգամավորները: Եւ ահա պատգամավորները շատ են նեղսրտել, այս անգամ նման «անարգանքը» կուլ չեն տալու, մտադիր են այդ մասին բողոքել նախագահին: «Պատկերացնում եք՝ աշխարհի բոլոր երկրներից պատգամավորներ են նստած, իսկ հայկական պատվիրակության տեղում՝ Աժ նախագահն ու աշխատակազմն է»,-ասում են նրանք: Նրանք նաեւ տարակուսում են, թե 5 օր ինչ է անելու Գրիգորիչը Ժնեւում, երբ այնտեղ մեզ վերաբերող հարցեր էլ չեն քննարկվելու: Ըստ երեւույթին՝ ինքնաթիռով թռչելու ֆոբիան հաղթահարելուց հետո Աժ նախագահի սիրտը «վոյաժներ» է ուզում: Իսկ Ժնեւից հետո Գրիգորիչը մեկնելու է Վենետիկ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը կայանալիք վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին: 

 

Լրահոս

Դիտել ավելին