««Փաստ» թերթի այսօր գրել էր, որ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ եւ ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
ՀՀ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանն ասաց. «Հրապարակված տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն բարձրաստիճան դինավագետներ աշխատանքից ազատման դիմումներ չե՞ն գրել, Նաղդալյանն ընդգծեց. «Խոսքը գնում է դիվանագիտական ծառայության մասին, որն իրենից դիվանագիտական ծառայություն է ներկայացնում և այդ տեղեկատվությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ թերթը գրել էր, թե հրաժարականների դիմումները կապված են ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու հարցի հետ: