Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

18 Դեկտեմբեր, 2020 20:29
Հեղինակ՝ Տիգրան Կարապետյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի Սյունեցիներ

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ,,,,,,,,,

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին