ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարումը գրեթե լիովին՝ 95-97 տոկոսով վերականգնվել է, աշխատանքները մոտենում են ավարտին։
Նշվում է, որ վերականգնվել է քաղաքային էլեկտրաբաշխիչ կայանի աշխատանքը։
Ռուս զինվորականները նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգում են իրականացրել վերանորոգման աշխատանքների իրականացման վայրերում, այդ թվում 2 դպրոցներում, որտեղ առաջիկայում դասերը կվերսկսվեն։