Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    504,5
    511,5

  • EUR

    598
    612

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը. ԱՀ ԱԻՊԾ

09 Նոյեմբեր, 2020 22:27
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին