Կարևոր իրադարձություններ

Բելառուսը փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները

05 Նոյեմբեր, 2020 15:23
Բելառուսը փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները

Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեն հայտարարել է, որ հարևան երկրներում համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրապետությունը ժամանակավորապես սահմանափակում է ցամաքային անցակետերից մուտքը երկրի տարածք Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանած անձանց որոշակի խմբերի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

«Ընդունված որոշումը ժամանակավոր է և չի պարունակում քաղաքական պատճառներ», - հայտարարությունից հետո ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարը նշել է, որ երկրի գլխավոր հարստությունը մարդկանց առողջությունն ու կյանքն է, իսկ համաճարակային իրավիճակն աշխարհում զարգանում է ամենաբացասական սցենարներից մեկով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին