Կարևոր իրադարձություններ

Էրդողանի մամուլի քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով

31 Հոկտեմբեր, 2020 22:32
Էրդողանի մամուլի քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար եւ խորհրդական Իբրահիմ Քալինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

«Ես գտնվում եմ կորոնավիրուսի բուժման վերջին փուլում։ Ես հիմա լավ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զանգահարում են, հարցնում, հաղորդագրություններ ուղարկում, աղոթում», - գրել է Քալինը Twitter-ում ։

Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն

 

Լրահոս

Դիտել ավելին