Կարևոր իրադարձություններ

Ռուսական զինուժը հարվածել է ԻՊ-ի 49 օբյեկտի

17 Հոկտեմբեր, 2015 18:05
Ռուսական զինուժը հարվածել է ԻՊ-ի 49 օբյեկտի

Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերի ավիախմբերը Սիրիայում իրականացրել են 36 մարտական թռիչք և հարվածներ հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության ենթակառուցվածքների 49 օբյեկտի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչել ով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Հարվածները հասցվել են Համայի, Իդլիբի, Լաթաքիայի, Դամասկոսի և Հալեպի շրջաններում: Դրանց արդյունքում ոչնչացվել են 11 հրամանատարական կետ, պայթուցիկ նյութերի պատրաստման գործարան, ռազմական տեխնիկայի 2 հենակետ, 15 դաշտային ճամբար և այլն:

«Ռուսական բոլոր ինքնաթիռները մարտական հանձնարարությունները կատարելուց հետո վերադարձել են «Հմեյմիմ» ռազմաբազա: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը շարունակում են Սիրիայի երկնքում իրադրության մոնիթորինգ իրականացնել»,- հիշեցրել է Կոնաշենկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին