Կարևոր իրադարձություններ

Քոչարյանը ազատության մե՞ջ կմնա. Վճռաբեկ դատարանում նա աջակից դատավոր ունի. «Ժամանակ»

10 Հոկտեմբեր, 2020 08:52
Քոչարյանը ազատության մե՞ջ կմնա. Վճռաբեկ դատարանում նա աջակից դատավոր ունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Վճռաբեկ դատարանից որևէ դրական ակնկալիք չունեն:

Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանում Քոչարյանը աջակից դատավոր ունի՝ ի դեմս Սերժիկ Ավետիսյանի, և այդ դատավորը կարող է ազդեցություն գործադրել, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ նույնպես Քոչարյանը ազատության մեջ մնա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին