Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 5-6-ին Կոտայքի մարզի որոշ հատվածներում գազ չի լինի

02 Հոկտեմբեր, 2020 12:08
Հոկտեմբերի 5-6-ին Կոտայքի մարզի որոշ հատվածներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 21.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր Հացավան, Գողթ, Գեղարդ Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան», «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին